Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց, եւ որպես վարչապետ ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որեւէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով. Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը՝ չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը, բացահայտ միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։

Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց, եւ որպես վարչապետ ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որեւէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով։

Ավելի բացահայտ հակասահմանադրական եւ հակաիրավական գործողություն ՀՀ վարչապետի կողմից դժվար է պատկերացնել։

Սա հայերին խմբերի բաժանելու եւ միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է։

Ավելի, քան երբեւիցե հավատավոր հայերս պետք է համախմբվենք մեր եկեղեցու շուրջ

Հ.Գ. Սահմանադրության 6-րդ հոդված. չարչրկված «Օրինականության սկզբունքը»

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք (օրինակ՝ վարչապետը) ԻՐԱՎԱՍՈՒ են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»։

#ձեռքերդ_հեռու_եկեղեցուց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031