Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. փաստաբան
2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է, գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Բանտային կալանքի տևողությունը 195 օր առանց որևէ իրավական հիմքերի: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման: Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. Դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով: Պարզ չէ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է: Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի:
Միաժամանակ սրտանց շնորհավորում Ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով սեր, միություն և ուժ»:
