Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2025 թվականը․ մեր պետականության համար հերթական ծանր տարին, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում։

Այսօր՝ Ամանորի շեմին, ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:

Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031