Ովքեր են ազատված Վրաստան մուտք գործելու համար պարտադիր ապահովագրության պահանջից. մանրամասնում է ՊԵԿ-ը

Վրաստան մուտք գործելու համար 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվում է առողջության և դժբախտ պատահարի պարտադիր ապահովագրության պահանջ, սակայն մի խումբ անձինք այդ պարտավորությունից ազատված են։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցողները, դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, անձինք, որոնց մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ մնացած զբոսաշրջիկների համար ապահովագրությունը պետք է ներկայացվի ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ վրացերեն կամ անգլերեն։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից և պետք է ունենա առնվազն 30 հազար լարիի ապահովագրական սահմանաչափ։

Ապահովագրությունը պետք է գործի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում և պարունակի պայմանագրի կողմերի, ծածկույթի տարածքի, ապահովագրված ռիսկերի, ապահովագրության ժամկետների և ապահովագրական գումարի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031