Ստամբուլում և Անկարայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով

Իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են 110 մարդու՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով։

Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։  

Ըստ հաղորդագրությունների՝ նրանց շարքում կան մարդիկ, որոնք կասկածվում են Ամանորին ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։

Ձերբակալվածների շարքում կա նաև ավելի քան 40 անձ, որոնք կասկածվում են Յալովայում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցած զինյալների հետ կապեր ունենալու համար։

ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով ևս 17 մարդ ձերբակալվել է Անկարայում։ Նրանց թվում կա 11 օտարերկրացի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յալովա քաղաքում ԻՊ-ի դեմ գործողության ընթացքում երեք ոստիկան է սպանվել, ութ ոստիկան և մեկ անվտանգության աշխատակից՝ վիրավորվել։ Ոչնչացվել է 6 ահաբեկիչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031