Հայ-ամերիկյան հարաբերությունները 2025-ին գրանցել են ՀՀ անկախացումից ի վեր ամենամեծ առաջընթացը․ ԱՄՆ դեսպանի շնորհավորանքը

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները 2025 թվականին գրանցել են ՀՀ անկախացումից ի վեր ամենամեծ առաջընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ամանորի ուղերձում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար»,- ասված է ուղերձում:

Քրիստինա Քվինն ընդգծել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ:

«Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը»,- նշել է Քվինը:

Դիվանագետը ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել բարեկամության և գործընկերության համար։

«Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության տարի։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»,- նշված է ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031