Բաժիններ՝

Պուտինի հետ հեռախոսազրույցը եղել է Թրամփի նախաձեռնությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ սպասվող հանդիպումից առաջ լավ և արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է Թրամփի նախաձեռնությամբ և տևել է 1 ժամ 15 րոպե։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և հնարավոր քաղաքական լուծումներին։

Ուշակովի խոսքով՝ Պուտինն ու Թրամփը համակարծիք են եղել, որ ժամանակավոր զինադադարը կարող է միայն ձգձգել հակամարտությունը և չբերել դրա իրական կարգավորմանը։ Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է որոնել ավելի խորքային և կայուն լուծումներ։

Կողմերը նաև պայմանավորվել են, որ Թրամփ–Զելենսկի հանդիպումից հետո կկայանա Պուտինի և Թրամփի հերթական հեռախոսազրույցը՝ քննարկումները շարունակելու և հնարավոր քայլերը հստակեցնելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031