Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Alphard»-ը և «Nissan Tiida»-ն․ կա 1 զnհ, 3 վիրшվոր
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Վահան Գ․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Գեղամ Պ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
