Բաժիններ՝

Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց Դոհայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Նորվեգացի գրոսմայստերը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Երկրորդ տեղը 9-ական միավորով կիսեցին ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը եւ ամերիկացի Հանս Նիմանը։

Կանանց առաջնության տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։

Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։

Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս