Բաժիններ՝

Երկկողմ բանակցություններից հետո Թրամփը և Զելենսկին հեռախոսազրույց կունենան եվրոպական առաջնորդների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է Զելենսկու գրասենյակի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, տեղեկացնում է «РБК-Украина»-ն։

Նախատեսված են նախագահների համատեղ հայտարարություններ և հեռախոսազրույց եվրոպական առաջնորդների հետ։

Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցչի, Զելենսկին և Թրամփը բանակցություններից առաջ հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Կկայանա նաև Զելենսկու և Թրամփի համատեղ հեռախոսազրույց եվրոպական առաջնորդների հետ։

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե եվրոպական առաջնորդներից ովքեր կմիանան զրույցին։ Հարցը դեռ գտնվում է համաձայնեցման փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031