Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ․ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ «լռության պատուհանի» շուրջ

Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում էլեկտրահաղորդման գծերի կարևոր վերանորոգում է սկսվում։ Սա հնարավոր է դարձել ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ տեղում ձեռք բերված հերթական հրադադարից հետո, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ըստ միջուկային գործակալության հաղորդագրության, ՄԱԳԱՏԷ-ի թիմը հետևում է վերանորոգման աշխատանքներին, որոնք, ըստ կանխատեսումների, կտևեն մի քանի օր։ Այս քայլն իրականացվում է ռազմական հակամարտության ընթացքում միջուկային վթարը կանխելուն ուղղված մշտական ջանքերի շրջանակում։

«Գլխավոր տնօրեն Գրոսին շնորհակալություն է հայտնում երկու կողմին՝ լռության այս նոր ժամանակավոր «պատուհանին» համաձայնելու համար։ Նպատակը ԶԱԷԿ-ի և Զապորոժիեի ՋԷԿ-ի բաշխիչ կետերի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման վերականգնումն է, ինչը բարձրացնում է միջուկային անվտանգությունը»,- նշված է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս