Բաժիններ՝

Նեթանյահուն Ֆլորիդա է մեկնել՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձրևոտ Բեն Գուրիոն օդանավակայանից ուղևորվել է արևոտ Ֆլորիդա, որտեղ վաղը նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Times of Israel-ը։

Սպասվում է, որ Նեթանյահուի այցը Փալմ Բիչի Մար-ա-Լագո կալվածք նվիրված կլինի Գազայի հատվածի ապագային և «Հեզբոլլահի ու Իրանի կողմից պահպանվող սպառնալիքներին»։

Իսրայելի վարչապետը չի մեկնում լրագրողների հետ և ինքնաթիռ նստելուց առաջ որևէ հրապարակային հայտարարություն չի արել։ Նա պետք է վայրէջք կատարի Ֆլորիդայում տեղական ժամանակով 14:00-ին։

Նեթանյահուի այցը կտևի մինչև հինգշաբթի, թեև նրա օրակարգը բավականին հագեցած է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031