Բաժիններ՝

Սիցիլիայում Էտնա հրաբուխը ժայթքել է դահուկորդների սահելու ժամանակ

Դեկտեմբերի 27-ին Սիցիլիայում Էտնա հրաբխի լանջերին դահուկորդների սահելու ժամանակ տեսանկարահանվել են մոխրի և ծխի հսկայական սյուներ, հայտնում է BBC News-ը։

Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ այս վայրում հրաբխային ակտիվությունն ուժեղացել է, իսկ խառնարանները մշտապես մոխիր են արտանետում:

Ի պատասխան՝ գիտնականներն ավիացիայի համար հրաբխային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակի նախազգուշացում են հրապարակել։

Տեղական իշխանությունները նշել են, որ մոտակա օդանավակայանում թռիչքները կշարունակվեն բնականոն հունով, եթե մոխրի քանակը չավելանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031