Ձնաբքի պատճառով ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել
Շաբաթ օրվանից սկսված ձնաբուքն ԱՄՆ-ում ուղևորությունների խափանումների պատճառ է դարձել։ Ըստ NBC News-ի՝ ամբողջ երկրում գործում է փոթորկի մասին նախազգուշացման նոր համակարգը։
Շաբաթ երեկոյան Ժայռոտ լեռներից մինչև հյուսիս-արևելք ընկած տարածքներում 29 միլիոն մարդ ձմեռային վտանգի մասին զգուշացում է ստացել։
Նախազգուշացումներ են ուղարկվել Մինեապոլիս, Գրին Բեյ (Վիսկոնսին նահանգ), Դուլութ (Այովա նահանգ) և Բերլինգթոն (Վերմոնտ նահանգ)։ Ամենառատ տեղումները սպասվում են Վերին Միջին Արևմուտքում, որտեղ շաբաթ գիշերն ավելի քան մեկ ֆուտ ձյուն է տեղացել։ Նոր Անգլիայում սառցե անձրևը կհանգեցնի մերկասառույցի առաջացման՝ Նյու Յորք նահանգի հյուսիսային մասից մինչև Մեն նահանգ։
Ձյունապատ ու սառցապատ ճանապարհները տեղաշարժի համար վտանգավոր պայմաններ են ստեղծել, իսկ եղանակը որոշ ճամփորդների համար իսկական գլխացավանք է դարձել։
Ըստ չվերթներին հետևող FlightAware կայքի, շաբաթ երեկոյի դրությամբ դեպի Միացյալ Նահանգներ և հակառակ ուղղությամբ ավելի քան 8700 չվերթ է հետաձգվել, իսկ ավելի քան 1400-ը՝ չեղարկվել։
