ԵՄ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի համար երաշխիքները Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո. Լեհաստանի վարչապետ
ԵՄ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի համար երաշխիքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Տուսկը նշել է, որ ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղության հեռանկարները։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը կիրակի օրը Ֆլորիդայում կհանդիպի Զելենսկու հետ։
«Քննարկման բոլոր մասնակիցները (որոնց միացել են նաև սկանդինավյան երկրները, Կանադան, Նիդեռլանդները և ՆԱՏՕ-ն) համաձայնել են, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարևորագույն նշանակություն ունեն։ Դրանք պետք է լինեն կոնկրետ և հուսալի։ Նման երաշխիքները նշանակում են նաև ավելի անվտանգ Լեհաստան։ Վաղը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումից հետո, մենք կշարունակենք քննարկումը», – գրել է Տուսկը X հարթակում։
