Էրդողանը գոհ է Հայաստան-Ադրբեջան  խաղաղության գործընթացի առաջընթացից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույ․ գրում է «Ermenihaber»-ը։

«Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի ոլորտում: Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Էրդողանը մասնավորապես գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին»,- գրում է լրատվականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031