Գևորգ Պապոյանը և դեսպան Լիոնը քննարկել են Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։

Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։

Նախարարը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մանրամասները և հրավիրել է Յոել Լիոնին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031