Երևանի քաղաքապետն այսօր ըստ էության ակնարկեց, որ մետրոյի «Աջափնյակ» կայարան չի լինելու. Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Երևանի քաղաքապետն այսօր ըստ էության ակնարկեց, որ մետրոյի «Աջափնյակ» կայարան չի լինելու։ Իհարկե, բոլոր տրամաբանող մարդկանց համար դեռևս 2023 թվականից էր պարզ, որ դա Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզչական փուչիկն էր։ Նույն կերպ պետք է վերաբերվել սրանց խոստացած «խաղաղությանը», քանի որ այն 2026-ի համապետական ընտրությունների համար նույն փուչիկն է։ Հետո արդարանալու են՝ դե, մարդ է, ասել է, ինչպես Սասուն Միքայելյանն էր մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։ Պետք է հասկանալ մի պարզ իրողություն՝ այսօրվա իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, չունի նվազագույն պատասխանատվության զգացում, պատրաստ է, հանուն աթոռի, խաբել ընդհուպ հայրենիքի համար օրհասական հարցերու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031