Բաժիններ՝

50-ամյա տղամարդը կալանավորվել է

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայան փողոցում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ 1974 թվականի ծնված Հովհաննես Գ․-ն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ժամեր առաջ, Գյումրու Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ․-ն մեկ այլ անձի հետ օգտագործել են ոգելից խմիչք, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գ․-ն մահացել է։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործություն կատարած անձը՝ Գյումրու 50-ամյա բնակիչը, Վանաձորում հայտնաբերվել և ձերբակալվել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031