Բաժիններ՝

Սկանդալ Ելիսեյան պալատում․ սեղանապետը տարիներ շարունակ գողացել է թանկարժեք սպասքը

Ելիսեյան պալատի աշխատակիցը երկու տարի շարունակ Ֆրանսիայի նախագահի նստավայրից ճենապակե սպասք է գողացել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը։

Թերթի տվյալներով՝ Թոմաս Մ.-ն, որը պատասխանատու է սեղանների սպասքավորման և սպասքի հաշվառման համար, գողացել է ճենապակու՝ տասնյակ հազարավոր եվրո արժեցող շուրջ հարյուր կտոր սպասք, ներառյալ գավաթներ, ափսեներ և այլ իրեր, որոնք Ֆրանսիայի մշակութային ժառանգության մաս են կազմում։

Աշխատակիցը կեղծել է գույքագրման փաստաթղթերը՝ կորուստները թաքցնելու համար, և գողացված իրերը հանձնել ճենապակու կոլեկցիոներ Ժիսլեն Մ.-ին, որն աշխատում էր որպես Լուվրի սրահներից մեկի հսկիչ։

Դատարանը պարտավորեցրել է երկու տղամարդկանց վերադարձնել գողացված իրերը։ Դատարանի որոշմամբ, կոլեկցիոներ արգելվել են աշխատել Լուվրում, իսկ սեղանապետը հեռացվել է Ելիսեյան պալատում իր պաշտոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031