Բաժիններ՝

Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտnւթյան կարգավորման գործընթացը. Վենս

Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բրիտանական «UnHerd» պորտալին տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին՝ Մայամիում նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի գլխավորած ռուսական պատվիրակության հետ խորհրդակցություններից հետո։

«Ես կարծում եմ, որ մեր ձեռք բերած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ բացահայտ քննարկվում են», – նշել է Վենսը։

Ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել, սակայն խաղաղ կարգավորման բացարձակ վստահություն չկա:

«Կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ դա տեղի կունենա, բայց նաև շատ հավանական է, որ դա տեղի չի ունենա», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ քննարկվում են նաև Զապորոժյեի ատոմակայանի համատեղ վերահսկողության հնարավորությունը և Ուկրաինայում ռուսների կարգավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031