Էրմիտաժի Ձմեռային պալատի Մեծ գահասրահում մեկնարկել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը
Էրմիտաժի Գեորգիևյան դահլիճում (Մեծ գահասրահ) բացվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Առաջին անգամ է, որ այս հանդիպումն անցկացվում է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկում, որտեղ պահվում են տարբեր դարաշրջանների և ազգերի ավելի քան 3000 մշակութային հուշարձաններ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Դահլիճն օծվել է Սուրբ Գևորգ Հաղթանակողի պատվին 1795 թվականին: Սրահում է գտնվում «Սուրբ Գևորգը նիզակով սպանում է վիշապին» բարձրաքանդակը, որը 19-րդ դարի առաջին կեսի արվեստի եզակի նմուշ է:
Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա հյուրերը շրջել են մի քանի թանգարանային սրահներում, որտեղ ցուցադրվում են 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցներ, ինչպես նաև այցելել են Էրմիտաժի Ոսկե գանձարանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է։ Նա դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
