Բաժիններ՝

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել վերադառնալ ցանկացող բոլոր քաղաքացիներին

Ընտանիքների վերամիավորման՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի օմբուդսմենների համատեղ գործողությունն ավարտվել է, բոլոր մարդիկ կարողացել են մեկնել իրենց հարազատների մոտ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովան Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերով հանձնաժողովի նիստում։

«Ուկրաինայի քաղաքացիներին՝ 15 հոգի, ովքեր նույնպես մեկնել են իրենց հարազատների մոտ, մենք մեծ դժվարությամբ տեղափոխեցինք, որովհետև Խերսոնի մարզը գնդակոծվում էր ուկրաինացիների կողմից։ Բայց, ի վերջո, ամեն ինչ ստացվեց», – ասել է Մոսկալկովան։

Դեկտեմբերի 16-ին բելառուսա-ուկրաինական սահմանին Ուկրաինայի տարածքից ռուսական կողմ են վերադարձել Ռուսաստանի 15 քաղաքացիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031