Բաժիններ՝

Եվրամիության հակառուսական պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել. Օրբան

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները հարվածել են հենց Եվրոպային: Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Բրյուսելը խոստացել է, որ պատժամիջոցները կկործանեն Ռուսաստանը։ Դրա փոխարեն դրանք կործանել են Եվրոպան», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները «չեն հասել Ռուսաստանին կործանելու նպատակին»։ Փոխարենը, նրա խոսքով, Եվրոպայում «կտրուկ բարձրացել են էներգակիրների գները, անկում է գրանցել մրցունակությունը»։

Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ ուկրաինական հակամարտությունը շարունակելու հարցում շահագրգռված են «առանձին եվրոպացի քաղաքական գործիչներ, որոնք ակնկալում են միջուկային տերությանը հաղթել սովորական սպառազինության օգնությամբ», զենք արտադրողները, ինչպես նաև բանկերը։

Ավելի վաղ Օրբանը, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովը, հայտարարել էր, որ Եվրամիության գագաթնաժողովում ընդունված որոշումը Ուկրաինային 90 միլիարդ եվրո գումարի անտոկոս վարկ տրամադրելու վերաբերյալ Եվրոպային մոտեցնում է պատերազմի։

«Սա վատ որոշում է, որը Եվրոպան մոտեցնում է պատերազմի»,- գագաթնաժողովից հետո ասել էր նա լրագրողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031