Այսօր շրջիկ «հավատացյալների» հանգստյան օրն է. գլխավոր «շրջիկը» զբաղված է` Հայաստանում չէ. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը գրում է. «Այսօր շրջիկ «հավատացյալների» հանգստյան օրն է: Չկա թիրախավորված եկեղեցի, վերջին 2-3 ամսում հավատացյալ ձևացող և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա կիրակնօրյա պատարագին չէր մասնակցում:

Ի՞նչ է պատահել: Պաշտոնյաները զանգվածաբար հիասթափվել են Աստծու՞ց, հանկարծակի կրոնափո՞խ են եղել: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: «Շրջիկները» չկային, քանզի Գլխավոր «շրջիկը» զբաղված է` Հայաստանում չէ: Հենց դա է պատճառը, որ բարձրաստիճաններն արհամարհեցին այսօրվա պատարագը, Աստծուն և եկեղեցին:

Ստացվում է` սրանց համար պատարագին մասնակցելը պարտադրված է բնույթ է կրում, իսկ Աստվածը վերջիններիս համար նույնացվում է քաղաքական ղեկավարի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031