Բաժիններ՝

Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով

Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ես ավելի քան վստահ եմ, որ այն դրույթները, որոնք եվրոպացիները փորձում են ներդնել, անշուշտ, չեն բարելավում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունները», – նշել է Ուշակովը։

Հիշեցնենք, որ այսօր Մայամիում շարունակվում է երեկ սկսված Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031