Բաժիններ՝

Կիևի «Դինամոն» նոր գլխավոր մարզիչ ունի «Նոայի» դեմ խաղից առաջ

Կիևի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը «Նոայի» դեմ կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրի խաղից առաջ հայտարարել է, որ Իգոր Կոստյուկը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Իգոր Վլադիմիրովիչը տաղանդավոր մարզիչ է, որը մեր ակումբում է արդեն երկար տարիներ։ Նա մարզել է տաղանդավոր երիտասարդ խաղացողների մի քանի սերունդ, որոնցից շատերն այժմ հանդես են գալիս Եվրոպայի լավագույն լիգաների ամենաբարձր մակարդակում։

Նա լավ գիտի «Դինամոյի» երիտասարդ խաղացողներին և չի վախենում վստահել նրանց, նույնիսկ նրանց, ովքեր արդեն ապացուցել են իրենց առաջին թիմի մակարդակում։ Նա մարզիչ է, որը գիտի, թե ինչպես գտնել ճիշտ մոտեցում իր խաղացողների նկատմամբ։

Ակումբում անցկացրած ժամանակահատվածում Կոստյուկը ցուցադրել է իր պրոֆեսիոնալիզմն ու բարձր որակավորումը, ինչպես նաև լավ է հանդես եկել որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ թիմի համար չափազանց դժվարին ժամանակահատվածում։

Ակումբի ղեկավարությունը լիակատար վստահություն ունի Իգոր Վլադիմիրովիչի նկատմամբ և կարծում է, որ նա ի վիճակի է թիմին տանել դեպի իր արժանի տեղը ուկրաինական և եվրոպական ֆուտբոլում», — ասել է ակումբի նախագահ Սուրկիսը։

Ալեքսանդր Շովկովսկու հեռացումից հետո Կոստյուկը ստանձնել էր «Դինամոյի» առաջին թիմի ղեկը՝ որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա ղեկավարությամբ կիևցիները անցկացրել են չորս հանդիպում՝ տանելով երկու հաղթանակ և կրելով երկու պարտություն։

51-ամյա մասնագետը նոր կարգավիճակում իր առաջին խաղը կանցկացնի դեկտեմբերի 18-ին՝ Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031