Խուզարկություններ են կատարվել Արշակ Սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում:

Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին։

Արքեպիսկոպոսը ներգրավվել է որպես մեղադրյալ այն քրեական վարույթում, որի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (նախնական համաձայնությամբ անձանց խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացում հանդիսադիր վայրում):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031