Բաժիններ՝

Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին

Տավուշի մարզի դպրոցներից մեկում 4-րդ դասարանի երեխաներից կողմից իրենց համադասարանցուն ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Տավուշի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին արագ արձագանք է տրվել ՆԳՆ ոստիկանության կողմից և դեպքը բացահայտվել է։ Միաժամանակ, ՆԳ նախարարը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍ նախարարին»,- ի պատասխան միջադեպի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։

Ավելի վաղ լրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Տավուշի մարզում մի խումբ երեխաներ դպրոցի հետնամասում ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն, որին դեմքի շրջանում վնասվածքներով տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031