Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան

Այսօր խոնարհվում ենք 1988 թվականի ավերիչ երկրաշարժի նահատակների հիշատակին։ Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Այն օրերի համերաշխությունը դարձավ մեր տոկունության խորհրդանիշը։ Մեր ժողովուրդը ցույց տվեց, որ անգամ ամենադժվար պահին կարող է լինել միասնական, աջակցել միմյանց և վերականգնել քանդվածը ոչ միայն քար ու շինությամբ, այլև հոգով։

Այսօր կրկին խոստանում ենք, որ նահատակների հիշատակը կընդունենք որպես պարտավորություն՝ կառուցելու ավելի ամուր, անվտանգ, հզոր Հայաստան։ Այդ հիշատակը թող մեզ միշտ հիշեցնի, որ միասնական լինելը մեր ամենամեծ ուժն է։

Խոնարհում բոլոր զոհերի լուսավոր հիշատակին»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս