Որտե՞ղ է քո եղբայրը, Նավասա՜րդ. Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է.«ՈՐՏԵ՞Ղ Է ՔՈ ԵՂԲԱՅՐԸ, ՆԱՎԱՍԱ´ՐԴ

«Որտե՞ղ է քո եղբայրը, Կայե´ն» արտահայտության այսօրվա հասցեատերերը այն տիրադավ եպիսկոպոսներն են, որոնք ոչ միայն պատվերով և իշխանահաճո սցենարով պատարագի դերակատարներից են, այլև խախտելով ներեկեղեցական սկզբունքները` գտնվել են Միքայել Սրբազանի կանոնական տարածքում` Շիրակի թեմում` առանց թեմակալ առաջնորդի թույլտվության: Ուստի այդ եպիսկոպոսները ոչ միայն տիրադավ են, այլև ԵՂԲԱՅՐՈւՐԱՑ, քանի որ ուրացել են նաև իրենց Սրբազան եղբորը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք ձեր տասնամյակների եղբորը փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ:

Եվ մի հռետորական հարց` հայտնի պատասխանով. արդյո՞ք բարոյական մարդ է քաղաքացի «Կայեն Կճոյանը», որ համաձայնվում է «պատարագային ասպատակություն» իրականացնել բանտում մաքառող իր Սրբազան եղբոր թեմի առաջնորդանիստ եկեղեցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031