Մենք, մեր սերունդները պետք է անուններով, դեմքերով իմանանք, ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է” «Ընկերներով գնացել էինք 44-օրյա պատերազմի անմահ նվիրյալներից` Ռուբեն Պրազյանի մասին փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային:

Ֆիլմը հայոց բանակի օրինակելի, ռազմական լավ կրթություն ստացած և կարճ ժամանակում մեծ հարգանքի արժանացած սպայի մասին է, ով մարտական խնդիրը կատարելիս նահատակվել է:

Մենք, մեր սերունդները պետք է անուններով, դեմքերով իմանանք, ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են:

Այն ազգերը, պետությունները, որոնք դա մոռանում կամ ուրանում են, պարզապես ապագա չեն կարող ունենալ:

Փառք հայրենիքի պաշտպաններին,

հավերժ փառք մեր նահատակներին»:

Տեսանյութեր

Լրահոս