Բաժիններ՝

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դասընկերների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «դեմքի շրջանի քերծված վերքեր, վերին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Պարզվել է, որ երեխան Տավուշի մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Գ․-ն է։

Իջևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում հիմնական դպրոցի հետնամասում նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներ, Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա Ա․ Ս․-ն և 10-ամյա Ս․ Մ․-ն ծեծի են ենթարկել իրենց համադասարանցի Հ․ Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031