
Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանի զինված ուժերի առանձին համազորային ստորաբաժանումները հերթական հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ստուգվել են ստորաբաժումների մանևրելու հնարավորությունները, ինչպես նաև ստեղծված բարդ օպերատիվ պայմաններում շտաբների կառավարման հրամանատարների հմտությունները և ստորաբաժանումների համակողմանի ապահովմանն ուղղված շտաբների գործունեությունը:
«Մարտական հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ ստորաբաժանումների հետախուզության և թիրախավորման կայանները, որոնք ներգրավված են զորավարժություններում, իրականացրել են օդային տարածքի շարունակական հետախուզություն, տվյալները վերլուծվել և փոխանցվել են հրամանատարական կառավարման կետերին և փոխգործակցող ստորաբաժանումներին:
«Մարտական հաշվարկներն ապահովել են օդային տարածքի անվտանգությունը ՝ ոչնչացնելով տարբեր բարձունքներում ինտենսիվ ակտիվ և պասիվ միջամտության պայմաններում գործող պայմանական օդային հակառակորդին:
Զորավարժությունների ընթացքում հրթիռահրետանային միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները, օգտագործելով անօդաչու թռչող սարքերի և հետախուզության ստորաբաժումների տվյալները, հայտնաբերել են պայմանական հակառակորդին և ոչնչացրել այն սրընթաց ու ճշգրիտ հարվածներով:
Հատուկջոկատայինները հետախուզական տարբեր խնդիրներ են կատարել պայմանական հակառակորդի խորքում ՝ լեռնային և անտառապատ դժվարանցանելի տեղանքի պայմաններում: Օգտվելով հրետանային ստորաբաժանումների կրակային աջակցությունից ՝ հատուկջոկատայինները գրոհել և գրավել են պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները»,- նշված է հաղորդագրության մեջ։