Բաժիններ՝

Հունիսի 2-ին Կորյունի-Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցներով անցնող հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով․ քաղաքապետարան

Հունիսի 2-ին Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներով անցնող հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս