
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է եվրոպական կոալիցիա ստեղծել Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու համար: Այս մասին գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Ֆրանսիացի և եվրոպացի հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելը կարող է լինել մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրերի հարց: Մեր տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են ստեղծել այնպիսի երկրների կոալիցիա, որոնք ցանկանում են վերապատրաստել ռուսական բանակի կողմից պաշարված ուկրաինացի զինվորներին», – ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով` համապատասխան հայտարարությունը կարող է արվել հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ֆրանսիա նախատեսվող այցի ժամանակ։ Այցը տեղի է ունենալու հունիսի 6-7-ին, Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի կապակցությամբ։
«Գաղափարն այն է, որ սկզբում մի քանի տասնյակ մասնագետներ ուղարկվեն ուսումնական կարիքները որոշելու համար: Սրան կհաջորդի մի քանի հարյուր զինվորականներից բաղկացած առաքելությունը: Քննարկվում է սակրավորների, ինչպես նաև նոր մոտոհրաձգային բրիգադի զինվորների պատրաստումը»,- գրում է հրատարակությունը։
Այդ կոալիցիային կարող են միանալ Լիտվան, ինչի մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Էստոնիան, Մեծ Բրիտանիան և այլ պետություններ։