Բաժիններ՝

Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա

Իտալիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին նա ասել է Rai3 հեռուստաալիքի եթերում:

«Մենք իտալացի թեկուզ մեկ զինվոր չենք ուղարկի Ուկրաինա կռվելու և չենք ցանկանում, որ ռազմական տեխնիկան, որն ուղարկում ենք Ուկրաինա, օգտագործվի նրա սահմաններից դուրս: Մենք Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք: Իտալիայից դուրս բերված բոլոր զենքերը պետք է օգտագործվեն Ուկրաինայի սահմաններում», – ասել է նա։

Տայանին հավելել է, որ նվաճված չլինելու՝ Ուկրաինայի իրավունքը պաշտպանելը բոլորովին այլ բան է։

Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Նման հայտարարություններ են արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և առանձին երկրների ղեկավարներ։

Ֆրանսիայի նախագահը նաև վերջերս չէր բացառել Ուկրաինա զինվորներ ուղարկելու հավանականությունը։ Կրեմլում նախազգուշացրել են եվրոպական երկրներին զերծ մնալ նման քայլից՝ հաշվի առնելով դրա հնարավոր վտանգները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031