Բաժիններ՝

Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին

Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա արևմտյան զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine պարբերականը։

«Ռուսաստանն այսօր անում է այն, ինչ ուզում է, մինչդեռ որոշ երկրներ սահմանափակում են Ուկրաինային․ սա պետք է դադարի: Լեհաստանի դիրքորոշումը պարզ է՝ Ուկրաինան պետք է կարողանա պայքարել իր ստացած տեխնիկայով, և Լեհաստանը չի առարկում դրա դեմ», – ասել է նա՝ ընդունելով, որ քիչ երկրներ են կիսում այս դիրքորոշումը։

Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել Կիևին թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանին, քանի որ, ըստ նրա, Մոսկվան Ուկրաինային հարվածում է Ռուսաստանի տարածքից, հետևաբար, միջազգային օրենքի տեսանկյունից դա ընդունելի է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս