Հարգելի տարբեր մոդիֆիկացիայի «աստղեր», սրանց պահողներից մեկն էլ դուք եք. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, ռեժիսոր, հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է, քա՞նի հայ «աստղ» երգիչ, որը համարում է իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ կմերժի ՑԱՆԿԱՑԱԾ ոստիկանի ուրախության առիթի մասնակցի ու կհրաժարվի էդ փողից:

Հետաքրքիր է, քա՞նի հայ «աստղ» TV հաղորդավար, որը համարում է իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ու այսօր ուղիղ եթեր է մտնելու՝ լինի դա առավոտյան ժամանցային, թե լրատվական ծրագիր, իր ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՈՂՈՔԸ կբարձրաձայնի ոստիկանության գործելակերպի հանդեպ:

Հետաքրքիր է, քա՞նի հայ «աստղ» սպորտսմեն, որը համարում է իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ուղղակի մի հատ ԿՀԱԶԱ այս առթիվ:

Հ.Գ. Հարգելի տարբեր մոդիֆիկացիայի «աստղեր»: Դուք, որ փողոցում ինձ տեսնում եք և իբր անհանգիստ հարցնում, թե բա «ե՞րբ են սրանք գնալու» ու ՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵԹԵՐԻՑ ԴԱ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԱՍԵԼՈՒ, ԿԱՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴՐԱՆՑ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԻԹԻ ՓՈՂԻՑ, պիտի միշտ իմանաք: Սրանց պահողը մեկն էլ դուք եք, ձեր «տուն պահելու, վարկեր ունենալու» և այլ նյութական ու «շատ համոզիչ» պատճառաբանություններով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031