
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին. Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

Երեկ Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը ոստիկանության կողմից խոչընդոտելու ամոթալի դեպքի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) աշխարհասփյուռ թեմերից դատապարտության խոսքեր են հնչում:
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածել. «Ցավով անդրադառնում և դատապարտում ենք մայիսի 28֊ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»։