Պապիկյանը մասնակցել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումների
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը մայիսի 29-ին մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարի «Ֆեյսբուք»-յան գրառումից, ֆորումի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։