
Պակիստանում ավտոբուսի վթարը 28 մարդու կյանք է խլել

Պակիստանի Բելուջիստանի մարզում ուղևորատար ավտոբուսը շրջվել է և ընկել առուն, որի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, ևս 22 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է պակիստանյան Geo TV-ն։
Վթարը տեղի է ունեցել Վաշուկի շրջանում։ Ըստ փրկարարական ծառայության՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի անվադողի պայթելը։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել միջադեպի առնչությամբ, ինչպես նաև հրահանգել է օգնություն տրամադրել տուժածներին։