Բաժիններ՝

Չինաստանում բնակելի շենք է փլուզվել․ կան անհետ կորածներ

Հինգ մարդ անհետ կորել է բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով, որը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Անհոյ նահանգում: Այս մասին հաղորդում է China Daily պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին՝ ժամը 13։40-ին, Անհոյ նահանգի Տունլին քաղաքում․ փլուզվել է հինգհարկանի բնակելի շենքի հատվածներից մեկը։

«Ըստ նախնական քննության արդյունքների՝ հինգ հոգու հետ կապը կորել է», – ասվում է տեղական իշխանությունների հաղորդագրությունում։

Նշվում է, որ շենքի մնացած բնակիչները հաջողությամբ տարհանվել են վտանգավոր գոտուց։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031