Փաստաբանը հաղորդում է ներկայացրել պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ուժ կիրառելով բերման ենթարկելու դեպքով

Փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ոստիկանների կողմից բերման ենթարկելու դեպքով։

Վարդևանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվե՞լ է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե՞ ոչ, հստակ պատասխանում եմ՝ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին»,- գրել է Վարդևանյանը՝ հավելելով, որ հաղորդման մեջ ներկայացրել է նաև ոստիկանների ինքնության վերաբերյալ տեղեկություն։

Ավելի վաղ, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքի առջև ոստիկանության ծառայողները բերման ենթարկում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031