Գազազած բերետավորները գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել. Գեղամ Մանուկյան

Սրբազան Պայքար տելեգրամյան ալիքը գրում է. «Գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց «սմբակներով» (այլ բառ չեմ գտնում)։

Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։

Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապ օգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Պատգամավորներն այցելել են հիվանդանոցում հայտնված քաղաքացուն»:

Անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկված երիտասարդներից մեկի գլխին բժիշկները մի քանի կար են դրել, հայտնում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նրան գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել»,–գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս