Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում․ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հանդիսանում է ընդհանուր նպատակ։

Այս մասին ԵՄ պաշտոնյան գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հագեցած օրակարգին և այլ հարցերի։

«Մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի հետ։ Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին. մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում»,- նշվում է Բորելի գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս