Բաժիններ՝

Նաուսեդան հաղթել է Լիտվայի նախագահական ընտրություններում

Լիտվայի գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան հաղթանակ է տարել պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 74,43 %-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ երկրի Գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալների՝ բոլոր 1 895 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում Նաուսեդայի մրցակիցը՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, ստացել է ձայների 24,06 %-ը։ Երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 49,6 %։

Շիմոնիտեն արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Նաուսեդային պետության ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրվելու առիթով: Շիմոնիտեն հավելել է, որ մայիսի 27-ին կվերադառնա աշխատանքի որպես վարչապետ։

Մայիսի 12-ին Լիտվայում կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի ժամանակ Նաուսեդան ստացել էր ձայների 44,19 %-ը, իսկ Շիմոնիտեն՝ 19,78 %-ը։ Առաջին փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում էին ութ թեկնածուներ: Քանի որ նրանցից ոչ մեկը չէր ստացել ձայների 50 %-ը, մայիսի 26-ին նշանակվել էր ընտրությունների երկրորդ փուլ։

2019 թվականի նախորդ նախագահական ընտրություններում նույնպես երկրորդ փուլ էին անցել Նաուսեդան և Շիմոնիտեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս