Բաժիններ՝

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ղազախստանի դեմ առաջիկա հանդիպումներին

ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ից հունիսի 2-ը մարզական հավաք կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Ալինա Պողոսյան – «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Շողիկ Սարդարյան – «Ուրարտու-աղջիկներ»
Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ
Սվետլանա Կարագյոզյան – «Ռուբին» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու-աղջիկներ»
Անի Ղուկասյան – «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան – «Փյունիկ աղջիկներ»

Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան – «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան – «Քրեյթոն» (Կանադա)
Մարալ Արթին – «Մալագա Սիթի» (Իսպանիա)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Էլինա Մարտիրոսյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Անի Սաֆարյան – «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան – «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան – «Ուրարտու-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 31-ին Արմավիրում՝ մրցելով Ղազախստանի ընտրանու դեմ: Այնուհետև հավաքականը կմեկնի Ղազախստան, որտեղ հունիսի 4-ին տեղի կունենա Ղազախստանի դեմ պատասխան հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս