Բաժիններ՝

Մայիսի 27-ը Խարկովում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ հիպերմարկետին հասցված հարվածի զոհերի

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը մայիսի 27-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ «Էպիցենտր» շինարարական հիպերմարկետին հասցված հարվածի զոհերի։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաքում կխոնարհվեն պետական ​​դրոշները, խանութներում, սրճարաններում և ռեստորաններում ժամանցային երաժշտություն չի հնչի։

Խարկովի դատախազությունը հաղորդում է, որ շաբաթ օրը` մայիսի 25-ին, հիպերմարկետում տեղի ունեցած պայթյունների էպիկենտրոնում գտնվել է առնվազն 20 մարդ։ Զոհվածների ստույգ թիվը դեռ պարզված չէ, սակայն հայտնի է առնվազն 14 մարդու մահվան մասին, ևս 7 հոգի համարվում է անհետ կորած։ Վիրավորվել է 44 մարդ։

Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ Ռուսաստանի զինվորականները Խարկովի հիպերմարկետին հարվածել են կառավարվող ավիառումբերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031