Ռուսաստանում հայտնել են տարբեր մարզերում ուկրաինական 12 ԱԹՍ ոչնչացնելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1138046.jpg)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բրյանսկի, Բելգորոդի և Օռլովի մարզերի, ինչպես նաև Կուբանի երկնքում խոցվել է ինքնաթիռային տիպի 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այդ մասին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել մայիսի 27-ին։
«Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բրյանսկի մարզի տարածքում, ևս մեկ անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի մարզի, չորս անօդաչու` Կրասնոդարի երկրամասի տարածքում, ինչպես նաև վեց անօդաչու թռչող սարք ոչնչացվել և կալանվել է Օռլովի մարզի տարածքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով Գրայվորոն քաղաքում 1 կին է վիրավորվել, վնասվել է 13 մեքենա։